Մայրենի, Աշուն (Աշնանային պոեզիա), 02.11.2022

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Leave a comment