Մայրենի, Մայրենի Հաշվետվություն, Իմ Ձեռքբերումներն Ու Սպասելիքները (Ուսումնառության 5 Տարիներ), Առաջադրանքներ, 25.05.2022

  • Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ: Շատ եմ կարևորում դպրոցի ուսուցման ձևը, անհատական վերաբերմունքը աշակերտների հանդեպ: Դպրոցը տալիս է մեզ հնարավորություն ազատ մտածելու ինքնուրույն աշխատելու, և ստեղծագործելու: Երբեք չեմ մոռանա իմ առաջին դասարանի դասղեկին, որովհետև նա մեզ է շատ լավ էր վերաբերվում, և շատ էր օգնում, որ կարողանանք դասերը լավ պատրաստել:
  • Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում: Դպրոցում սովորել եմ լինել պատասխանատու, լավ վերաբերվել ընկերներիս, սովորել եմ շատ հարցեր ինքնուրույն լուծել, ընկերներիս և ուսուցիչներիս հետ լինել մի ընտանիքի պես հոգ տանել մեկս մյուսի հանդեպ:
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց: 3-րդ դասարանցիներին կտեղեկացնեմ, որ 4-5-րդ դասարաններում նոր առարկաներ պետք է սովորեն, և խորհուրդ կտամ չվախենալ դժվարություններից:
  • Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը: Շատ եմ սիրում մաթեմատիկայի ուսուցչուհուն, իր լավ վերաբերմունքի, և առարկան լավ սովորեցնելու համար:
  • Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ: Այո, կցանկանայի շարունակել ուսումս Արևմտյան դպրոցում, որովհետև նա ինձ դարձել է շատ հարազատ այնտեղ ես զգում եմ, ինչպես ընտանիքում:
  • Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:

Ինձ դուր է գալիս Արևմտյան դպրոցում ուսուցման մեթոդները աշակերտների հանդեպ շատ պատասխանատու վերաբերմունքը, և այն մտնոլորտը, որ ձևավորվել է դպրոցում: Արմինե Թորոսյան (մայրիկ)

Leave a comment