Գրականություն, Համո Սահյան, Առաջադրանքներ 06.05.2024

1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:

2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:
https://on.soundcloud.com/cRYxgwEW32iPurSo6

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում:

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Ես սիրում եմ օրվա այն պահը, երբ ժամը 7-ից մինչև ժամը 9-ը դեռ լույս է լինում դրսում:

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր: Սարսուռ – Բուռն հուզմունքից՝ երկյուղից ևն առաջացող մարմնի դող, դողդողանք: Երկնչում – վախենում, ահռելի – Ահ ու սարսափ ազդող:

2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն է իբրև անձ ներկայացված:

3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ժայռի սրտից արուն է կաթում / ժայռից սարսուռ է կաթում, այսինքն՝ ցավը, վախը և այլն ուզում է իր մոտից քշել:

4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ինչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
Մակդիր
Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը: Արտահայտում է որոշակի վերաբերմունք: Բոլոր մակդիրները որոշիչներ են, բայց ոչ բոլոր որոշիչներն են մակդիր:
Օր.՝ ծով վիշտ, քար սիրտ, չինարի բոյ, երգող քամի, լացող աղբյուր:
Համեմատություն
Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը: Գործածվում է ասես, կարծես, նման, հանգույն=նման, որպես, հանց, զերթ, պես, ինչպես եւ այլ կապերը:
Փոխաբերություն
Մի առարկայի կամ երեւույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երեւույթի անունով: Այն հենվում է հատկանիշների նմանության, կամ ընդհանրության վրա: Հիմքում ընկած է համեմատությունը՝ առանց պես, նման, կարծես, ասես, զերթ բառերի օգտագործման: Փոխաբերության մեջ կան շատ մակդիրներ, բայց այստեղ շատ շեշտված է փոխաբերական իմաստը:
Օրինակ՝ «Ալեւոր կամրջի հոնքին ծիծառի մի բույն եմ հիշում»:
Քանի ձեռքից եմ վառվել ու հուր եմ դարձել:
Ամպ ու լուսին իրար փարված՝ դուրս են գալիս միասին:
Անձնավորում
Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երեւույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ: Այսինքն դրանք ձեռք են բերում մարդկային հատկանիշներ՝ խոսելու, մտածելու, ծիծաղելու, տխրելու…
Օր.՝ Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:
Իրիկվա հովն է հորովել երկրում:
Առվակը ծիծաղում էր:
Սիրտս երգում էր: Սիրտս կոտրվեց:
Չափազանցություն
Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը: Շատ է օգտագործվում էպոսում, հեքիաթներում, լեգենդներում…
Օր. Կտորները երկինք թռան, ու գնում են մինչեւ էսօր:
Արյունը հոսում էր էն Քռի նման:
Մելիքի զորքը եկավ, գետի ջուրը խմեց
Գետը ցամաքեց:
Նվազաբերություն
Չափազանցության հակառակ երեւույթն է, երբ առարկան ներկայացնում է փոքրացված, նվազեցված ձեւով:

 Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կանաչ խոտեր,
ճերմակ շուշան,
կարմիր կակաչ,
դեղին մեղրածաղիկ,
բարձր սարեր
խոր ձորեր
արձակ տափաստաններ,
խոնարհ ծառեր,
բարի արև:

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, ավելի:

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Այս բանաստեղծության փոխաբերական իմաստը հենց Ամպրոպից հետոն է:

Leave a comment